Այսօր հեղինակավոր ու հայտնի լրագրող Արամ Աբրահամյանը բոլորում է ծննդյան վաթսունմեկ տարին։ Նա հայտնի «Առավոտ» թերթի խմբագիրն է։
Արամ Աբրահամյանը բավականին հետաքրքիր կրթություն ստացած հանրահայտ լրագրողներից է, ով, ստանալով երաժշտական կրթություն, ոչ միայն զբաղվում է լրագրությամբ, այլ նաև նոր չափանիշներ է սահմանում լրագրության ոլորտում՝ բերելով մասնագիտական գրագետ ու նոր մոտեցումներ։
Այն, որ Արամ Աբրահամյանը կարողանում է հրաշալիորեն համատեղել երաժշտագիտությունն ու լրագրությունը, վկայում է ոչ միայն նրա լրագրողական գործունեությունը, այլ նաև երաժշտության ոլորտում նրա կատարած գիտական ուսումնասիրությունները։
Ա․ Աբրահամյանի հեղինակությամբ հրատարակվել է «Գերմանական կվինտետ» երաժշտական գիրքը։ Լրագրողի գործընկերները մեծ ջերմությամբ են վերաբերվում նրան։ Լրագրող Գոհար Հակոբյանը գրում է․
«Այսօր Արամ Աբրահամյանի ծննդյան օրն է: Շեֆ ջան, ավագ ընկեր, պրոֆեսիոնալիզմի էտալոն, լավ մարդ ու մեր ջերմ «Առավոտ» օջախի հայր, շնորհավոր ու ամենայն բարիք եմ մաղթում։
Օսլայած բառեր չեմ գրի, բայց նորություն ասած էլ չեմ լինի, եթե նշեմ, թե ինչքան եք ձեզ սիրում՝ հին ու նոր առավոտցիներով: Դե մեր «կրոնն» ուրիշ է, ու դա հենց ձեր շնորհիվ է, Շնորհավոր»։