Եվա Զոհրաբյանը դերասանական ասպարեզի երիտասարդ, նորահայտ դեմքերից է, ով կարողացել է բավականին հաստատուն տեղ գրավել ոլորտում՝ ձեռք բերելով որոշակի հայտնիություն։
Այսօր Եվա Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Եվայի մեծ երազանքն էր դերասանուհի դառնալը, որն էլ նա իրականացրել է։
Դերասանուհին մի առիթով խոստովանել է, որ եթե ինքը դերասանուհի չլիներ, ապա կլիներ ռեժիսոր, որը երազում է դերասանուհի դառնալու մասին։
Եվան նախ և առաջ սիրվել ու ճանաչելի դարձավ «Ոսկե դպրոց» հայտնի սիթքոմի շնորհիվ, որտեղ կերպավորում էր բավականին անկեղծ աշակերտուհու կերպար։
Նա նշում է, որ իրական կյանքում ինքը ևս անկեղծ է։ Դերասանուհին թատրոնում էլ է բարդ ու հոգեբանական նուրբ շերտեր ունեցող կերպարների դերեր ստանձնում։ Նա ամենից շատ կարևորում է մասնագիտական պրոֆեսիոնալիզմը։
Թերևս, այդ մոտեցումն է պատճառը, որ երիտասարդ տարիքում Եվան ունի թողած բավականին ֆիլմերում ու ներկայացումներում խաղացած դերերի հարուստ ցանկ։