Պшտերազմները չեն խնայում ոչ մի լավ բան։ Դրանք անխնա nչնչացնում են գեղեցիկն ու կյանքը։ Արցախյան երկրորդ պшտերազմն իր բնույթով գերազանցեց գեղեցիկի ոչնչացման բոլոր չափանիշներն ու սահմանները։
Արցախյան պшտերազմի արդյունքում մենք կորցրեցին այն պայծառ ապագան կերտողներին, ովքեր տարիներ անց իրենց պոտենցիալով պետք է ավելի լավը դարձնեին մեր երկիրը։
Այդ պայծառ ու լուսավոր երիտասարդների թվում է նաև Մայիս Հովսեփյանը, ում հեռուստադիտողը ավելի լավ հիշում ու ճանաչում է հայտնի «Ամենախելացին» հեռոևստանախագծի շրջանակներից։ Մայիսը ժամանակին հասցրել էր իր գիտելիքներով ու խելքով փայլել եթերում։
Նա պատերազմի մեկնարկի պահին ժամկետային զինծառայող էր։ Ծառայում էր, իսկ հետո մարտեր մղում Ջաբրաիլում։ Մայիսը համառ մարտեր է մղել ավելի քան քսան օր։ Նա անմահացել է հոկտեմբերի քսանմեկին՝ Ջաբրաիլում։
Մայիսի մասին հրապարակում է արել Հասմիկ Պողոսյանը։ Նա արժևորել է խելացի երիտասարդի ապրած կյանքն ու ափսոսանք հայտնել դրա վաղաժամ ընդհատման համար։