Գարիկ Մարտիրոսյանը ռուսաստանաբանկ մեր այն հայտնի հայրենակիցներից է, ով ծնվել ու մեծացել է երևանյան միջավայրում, իսկ կայացման հիմնական փուլն անց է կացրել Ռուսաստանում։
Նրա հայրական պապիկը եղել է մաթեմատիկայի ուսուցիչ, ապա նաև դպրոցի տնօրեն, իսկ մայրական պապիկը՝ Սուրեն Նիկալայևիչը, ԽՍՀՄ մշակույթի փոխնախարար։
Գարիկ Մարտիրոսյանի հայրը՝ Յուրին, մեխանիկ ինժեներ է մասնագիտությամբ, իսկ մայրը՝ Ժասմինը, գինեկոլոգ։
Հումորիստի եղբայրը՝ Լևոնը, քաղաքական ասպարեզում է, ժամանակին եղել է Կանադայի հայկական դեսպանը։
Գարիկն ամուսնացած է Ժաննայի հետ, ով մասնագիտությամբ իրավաբան է։ Նրանք ծանոթացել են Սոչիում, իսկ ծանոթությունից մեկ տարի անց որոշել են ամուսանանալ։
Նրանք երկու բալիկ ունեն՝ Դանիելն ու Ժասմինը։ Ժասմինն արդեն տասնյոթ տարեկան է, իսկ տղան՝ Դանիելը՝ տասներկու տարեկան։
Ապրելով ու աշխատելով Ռուսաստանում՝ Գարիկ Մարիտոսյանն ամեն առիթ օգտագործում է ամեն դեպքում հայրենիքին ու հայրենակիցներին օգտակար լինելու, հայրենիքին առնչվող խնդիրները բարձրաձայնելու համար։