Սիրուշոյի ու Ռիբակի նոր երգի պրեմիերան․ «Մնա», բաց չթողնեք․

Սիրուշոն մեր շոու բիզնեսի այն բացառիկ ներկայացուցիչներից է, ով հաճախ և մեծ հաջողությամբ է համագործակցում արտերկրի երգարվեստի հայտնի ու տաղանդավոր ներկայացուցիչների հետ։ Այդ համագործակցությունների արդյունքում գեղեցիկ գործեր են առաջանում։

Սիրուշոյի ու Ռիբակի նոր երգի պրեմիերան․ «Մնա», բաց չթողնեք․

Սիրուշոյի հերթական համագործակցությունը ծագումով բելոռուս, բայց նորվեգացի հայտնի երգիչ Ալեքսանդր Ռիբակի հետ է։ Նրանք համատեղ մի անչափ մեղեդային ու գեղեցիկ երգ են ներկայացրել, որը վերնագրված է «Մնա»։

Սիրուշոյի ու Ռիբակի նոր երգի պրեմիերան․ «Մնա», բաց չթողնեք․

Ռիբակը Եվրոտեսիլի մասնակիցներից է եղել, ում հետ Սիրուշոն պահում է մշակութային կապը։ Սիրուշոն տեսահոլովակը րոպեներ առաջ է հանրայնացրել՝ գրելով, որ այն անցնող դժվարին տարվա լավագույն ու պայծառ ձեռքբերումներից է։

Սիրուշոյի ու Ռիբակի նոր երգի պրեմիերան․ «Մնա», բաց չթողնեք․

 

Քանի որ համավարակը խոչընդոտել է ֆիզիկապես մոտ լինելուն, երգիչներն առանձին-առանձին են հանդես գալիս տեսահոլովակում, որն էլ յուրօրինակ խորհրդավորություն ու հմայք է հաղորդում երգին՝ ներդաշնակվելով դրա բովանդակությանը։

Սիրուշոյի ու Ռիբակի նոր երգի պրեմիերան․ «Մնա», բաց չթողնեք․

Հաճախ է ամեն ինչ թողնելու և հեռանալու ցանկություն առաջանում։ Միայն այն միակն է պահում քեզ՝ ասելով «Մնա»։ Տեսահոլովակը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: