Մգեր Արմենիան, որ իր սոցհարթակում վերջին տարիներին հաճախ էր քաղաքական ենթատեքստով մեկնաբանություններ, հրապարակումներ անում, որոշել է նոր կուսակցական մարմին ստեղծել։ Նա կուսակցությունն անվանել է «Ազգի ձայնը»։
Մհերը վստահեցնում է, որ կուսակցություն ստեղծելն ու քաղաքականություն մուտք գործելը իրեն թույլ կտա մասնակցություն ունենալ երկրի, ազգի ճակատարի մեջ փոփոխություն մտցնելու, ժողովրդի համար ծառա լինելու։
Նա նշում է, որ իրենց կուսակցության մեջ ընդգրկվել են մշակութային դեմքեր և ոչ միայն։ Նա ցանկանում է առաջիկայում դառնալ այլընտրանքային ընդդիմություն։
Մհերը նշում է, որ իրենք նոր մշակույթ են թելադրելու քաղաքականության մեջ, որը լինելու է որակ և էլիտա։ Նա վստահեցնում է, որ իրենց կուսակցության մեջ ներառված մարդիկ բավականին հարուստ ճանապարհ են անցել։
Մհերը ասում է, որ իրենք նախապատրաստվում են կուսակցական առաջին համագումարին։ Նա խոստանում է, որ ամեն ինչ շատ հետաքրքիր է լինելու։ Մհերի առաջիկա ծրագրերին առավել հանգամանալից կարող եք ծանոթանալ ստորև։