Անահիտ Կիրակոսյանն ապրում է կենսուրախ ու լիարժեք կյանքով՝ փորձելով լինել հնարավորինս երջանիկ ու երջանկացնել իր կողակից հարազատներին։ Նա իր առօրյա լցնում է պայծառ գույներով։
Արտիստուհու պայծառ առօրյան անդրադառնում է նաև նրա սոցհարթակների բովանդակության վրա։ Անահիտ Կիրակոսյանի սոցհարթակային էջերը լի են պայծառ հրապարակումներով։
Վերջերս ամուսնության իննամյակը նշող ընտանիքը՝ Անահիտն ու Արտակը, որոշել են մի քանի հանգստյան օր անցկացնել ամառային ջերմ եղանակ ունեցող վայրերից մեկում՝ լողավազանի ափին։
Անահիտն իր ինստագրամյան հարթակում պարբերաբար հրապարակում է հագեցած հանգստյան առօրյայից գեղեցիկ ու գունագեղ կադրեր, որոնց ցույց են տալիս, որ ինը տարի միասին ապրող զույգը բավականին գեղեցիկ հանգիստ է վայելում։
Նշենք, որ Անահիտն ու Արտակը մեծացնում են չորս զավակների՝ երկու դուստր ու երկու որդի, որոնց անչափ սիրում են և անում են ամեն ինչ՝ նրանց կյանքը գունավառելու ու բարձր տրամադրությամբ լցնելու համար։