«Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք․ ախր, սա խայտառակություն է»․ պայծառ Հայկի վերջին անհանգստությունը

Հայկազ Մկրտչյանը ուշիմ ու խորագետ երիտասարդ էր, ով դեռ հինգ տարեկանից շախմատի է հաճախել, ակնառու ընդունակություններ դրսևորել։ Նա շատ ընթերցասեր, ուրախ ու սրտաբաց երիտասարդ էր։

«Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք․ ախր, սա խայտառակություն է»․ պայծառ Հայկի վերջին անհանգստությունը

Հայկազին մտերիմները Հայկ էին ասում։ Հայկը դեռ մանկուց աչքի է ընկել իր մարդակյին բացառիկ հատկանիշներով։ Նա ամեն ինչին գիտակից ու հավասարակշռված մոտեցում էր ցուցաբերում։

«Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք․ ախր, սա խայտառակություն է»․ պայծառ Հայկի վերջին անհանգստությունը

Զորակոչվելիս Հայկն արդեն ուսանող էր: Նա պատրաստվում էր շարունակել ուսումը։ Հայկը նախ Լուսակերտում է ծառայում, ապա Տավուշ տեղափոխվում։ Նա մասնակցել է Տավուշի հուլիսյան դեպքերին։

«Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք․ ախր, սա խայտառակություն է»․ պայծառ Հայկի վերջին անհանգստությունը

Պшտերազմի մեկնարկից հետո՝ հոկտեմբերի տասնչորսին, Հայկազին իր մարտկոցով փոխադրում են Արցախ։ Այստեղ նա բավականին երկար ու համառ մարտերի է մասնակցում։

«Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք․ ախր, սա խայտառակություն է»․ պայծառ Հայկի վերջին անհանգստությունը

Հայկազը ծանր վիրավորվում է հոկտեմբերի քսանիննին՝ Կարմիր Շուկայի մոտակայքում։ Ընդամենը երկու օր էր մնացել, որ լրանար Հայկազի քսանամյակը։ Թեև վիրավորումը շատ ծանր էր, բայց Հայկազը կարողանում է12 օր պայքարել ապրելու համար:

«Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք․ ախր, սա խայտառակություն է»․ պայծառ Հայկի վերջին անհանգստությունը

Հայկազն անմահանում է նոյեմբերի իննին։ Նա հաճախ էր ասում․ «Չեմ ուզում Արցախը աչքիս առաջ կորցնենք: Ախր, սա խայտառակություն է»։

Понравилась статья? Поделиться с друзьями: