Թագուհի Օհանյանը հայտնի է իր բարեգործական տարբեր նախաձեռնություններով, որոնց մեծ մասի հասցեատերերը մեր հերոսների ընտանիքներն են։ Նա սեպտեմբեր ամսին որոշակի գումար էր հավաքել, որն էլ Ամերիկայից Հայաստան գալով՝ հասցրել է հասցեատերերին։
Սակայն Թագուհին վիդիո միացմամբ իր հետևորդներին հայտնել է, որ այլևս չի անելու բարեգործական ոչինչ։ Նա չի մեկնաբանել, թե ինչո՞ւ, սակայն հստակ նշել է, որ այլևս այդ գործող չի զբաղվելու, քանի որ իրեն շատերը շարունակում են նամակներ գրել։
Թագուհին նաև մեկնաբանել է, թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել նման ուղիղեթերային մեսիջ հղելու։ Նա ասում է, որ իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան նամակների թիվը հասել է հինգ հազարի։ Նա վստահ գիտի, որ այդ նամակների բովանդակությունը նրա բարեգործությունից օգտվելու մասին են։
Քանի որ նա չի կարող բոլորին անհատապես պատասխանել, ուստիև վճռել է բոլորին այս եղանակով պատասխանել։ Թագուհի Օհանյանի ուղիղեթերային խոսքը՝ կից։