Լյուբով Ուսպենսկայան Բաքվում հայերեն է երգել․ տեսանյութ

Համացանցում տարածվեց, որ ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Բաքվում հայերեն է երգել։ Այդ մասին պատմել է երգչուհին ինքը։

Լյուբով Ուսպենսկայան Բաքվում հայերեն է երգել․ տեսանյութ

Տեսագրությունում Ուսպենսկայան նախ իր ազգությամբ հայ ծանոթի ներկայությամբ հայերեն երգ է կատարում։ Ապա հիշում է, թե ինչպես մի անգամ, երբ Բաքու համերգի էր գնացել, իր ելույթից հետո իրեն կրկին համոզել են երգել։

Հարբած ադրբեջանցիներից ազատվելու համար երգչուհին վերցնում է բարձրախոսը և սկսում հայերեն հայրենասիրական երգերից մեկը երգել։ Մեր, այսպես կոչված, հարևանները, նախ զարմանում են, քանի որ չեն պատկերացնում, որ այդպիսի բան կարող էր տեղի ունենալ, ապա կամաց-կամաց հեռանում են։
Ուսպենսկայան կատարում է «Կենաց հայերի» երգը՝ հայ ֆիդшյիների՝ Անդրանիկի, Գևորգ Չաուշի և Աղբյուր Սերոբի մասին։
Հիշեցնենք, որ ժամանակին կոլումբիացի երգչուհի Շակիրան Բաքվում համերգի ժամանակ իր երկրի դրոշը հակառակ է բարձրացրել և ստացվել է, որ նա ցուցադրել է Հայաստանի դրոշը։ Իհարկե, ադրբեջանցիները բողոքի ձայն էին բարձրացրել՝ առանց հաշվի առնելու, որ երգչուհին անգամ չէր էլ հասկացել իր արածի ողջ լրջությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: