Մայրը պատմել է, որ հեռուստացույցից է իմացել որդու վերադարձի լուրը․ հուզիչ պատմություն

Երեկվա կարևոր լրատվական լուրերից մեկն էլ գերիների վերադարձի մասին լուրն էր։ Եվս հինգ երիտասարդ տուն վերադարձավ։ Եվս հինգ փլված ճակատագիր այսօրվանից կվերանորոգվի։

Մայրը պատմել է, որ հեռուստացույցից է իմացել որդու վերադարձի լուրը․ հուզիչ պատմություն

Անպատկերացնելի է այն մոր ուրախությունն ու հոգեկան ապրումները, երբ նա իմանում է գերեվարված որդու վերադարձի մասին։ Սակայն ուրախությունն ու հույզերը կրկնապատկվում են, երբ նա այդ մասին իմանում է բոլորովին պատահաբար՝ հեռուստացույցից։

Մայրը պատմել է, որ հեռուստացույցից է իմացել որդու վերադարձի լուրը․ հուզիչ պատմություն

Ինչպես հայտնի է, երեվ վերադարձած երիտասարդներից չորսը Շիրակից էին, մեկը՝ Մասիսից։ Վերադարձած շիրակցիներից մեկի՝ քսաներեքամյա երիտասարդի մայրը որդու վերադարձի մասին հենց հեռուստացույցից է իմացել։

Մայրը պատմել է, որ հեռուստացույցից է իմացել որդու վերադարձի լուրը․ հուզիչ պատմություն

Նա սկզբում, լսելով իր տղայի անունը, չի հավատացել ականջներին, հետո ներս են մտել հարևանները՝ շնորհավորելու և աչքալուսանք տալու։ Մայրը ցանկացել է, որ մյուս բոլոր սպասող մայրերը ևս այսպիսի ուրախության պահեր ապրեն՝ լսելով իրենց զավակների վերադարձի մասին։

Մայրը պատմել է, որ հեռուստացույցից է իմացել որդու վերադարձի լուրը․ հուզիչ պատմություն

Շիրակցի երջանկացած մայրը վստահ է, որ եթե իր որդին եկել է, ապա մյուս սպասող մայրերի որդիներն էլ կգան։

Понравилась статья? Поделиться с друзьями: