Բաղադրամասեր
- Շաքարավազ – 2 ճ/գ,
- ձու – 4 հատ,
- կարագ – 100 գ,
- աղ,
- բուսայուղ,
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Կարագը, աղը և շաքարավազը խառնել 300 գրամ ջրի մեջ և եռացնել:
- Վերցնել կրակի վրայից, քիչ քիչ լցնել մաղած ալյուրը, խառնել, խմոր պատրաստել: Հատ-հատ ավելացնել ձվերը, խառնել:
- Պատրաստի խմորը լցնել խմորեղենի ձևավորման համար նախատեսված ներարկիչի մեջ: Բուսայուղը տաքացնել 190 աստիճան:
- Ներարկիչի միջոցով խմորը ձողիկների կամ կիսալուսինների նման լցնել բուսայուղի մեջ և տապակել մինչև կարմրեն:
- Պատրաստի չուռռոսները շարել անձեռոցիկի վրա, որպեսզի յուղը քամվի, վրան շաքարի փոշի ցանել և մատուցել տաք-տաք: