Թերևս, շատերը կպնդեն, որ մենք ապրում ենք վերջին ժամանակաշրջանի ամենից դժվար ժամանակահատվածը, որի հանդեպ լուրջ մտահոգություններ ունեն բազմաթիվ մտածող անձինք։ Օդում կախված բազմաթիվ հարցեր դեռևս անպատասխան են ու անհայտ։
Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, անդրադառնալով մեր երկրում ստեղծված ներկայիս իրավիճակին ու անպատասխան մնացած բազմաթիվ հարցերին, հնչեցնում է մի շարք հրատապ հարցեր, որոնք պտտվում են, թերևս, շատ-շատերի մտքում։
Դերասանուհին իր սոցհարթակում գրում է հետևյալը․ «Խայտառակ կապիտուլացիան ստորագրած էակը, անձը, կառավարությունը մինչև հիմա չի ասել ժողովրդին. 1․ Քանի՞ զոհ ունենք (հստակ), 2․ քանի» գերի ունենք, 3․ քանի՞ անհայտ կորած ունենք։
4․ Քանի՞ վիրավոր ունենք, 5․ քանի հաշմանդամ ունենք, 6 քանի քառակուսի կիլոմետր տարածքներ ունենք կորցրած, 7․ քանի միլիարդ դոլարի ռազմական կորուստներ ունենք՝ ներառյալ ռազմական տեխնիկա և մնացյալ ռեսուրսները։
8․ Քանի միլիարդ դոլարի տնտեսական կորուստներ կան, 9․ որն է հետպшտերազմյան քաղաքական, տնտեսական, ռшզմական տեսլականը»,- հարցերի իր շարքն ավարտել է դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը։