Սիրված ու ինքնատիպ դերասաններից Նիկոլայ Եղիազարյանը բավականին հուզիչ հրապարակում է հանրայնացրել իր սոցհարթակում։ Նա տեղադրել է իր ընտանեկան լուսանկարները, որտեղ երևում են նաև հայրն ու մայրը։
Նիկոլայի հրապարակումը հասցեագրված է իր սիրելի հայրիկին։ Հրապարակման առիթը հատուկ օր է։ Ինչպես հայտնի է, նախորդ տարին ինչպես շատերի, այնպես էլ Նիկոլայի համար ցավոտ կորուստների տարի էր։
Նա նախորդ տարվա ընթացքում կորցրերց իր սիրելի հայրիկին։ Դերասանն այս կորստի հետ չի կարողանում հաշտվել։ Նա հաճախ է հոգու ցավն արտահայտում իր սոցհարթակում։
Հերթական արտահայտման առիթը հայրիկի ծննդյան տարեդարձի օրն է, որին նա ներկա չէ այլևս։ Դերասանը գրում է․ «Հորս ծննդյան օրն է գեղեցիկ, Զանգեր են հնչում իմ ավեր հոգում։
Կարոտս մի նոր աղոթք է ծնում։ Օրհնվի ծնունդդ, պապ ջան, ցավդ տանեմ, պապ, կարոտում եմ շատ»,- իր մտքերն այսպես է ավարտել Նիկոլայ Եղիազարյանը։