Ինչպես հայտնի է, սիրված ու լեգենդար երգիչ Արամ Ասատրյանը երեք տղա ու մի աղջիկ է ունեցել։ Տղաներից մեկը՝ Սեդրակը, ցավոք, վաղ է մահացել, իսկ երկու տղաները սիրով ու հաջողությամբ շարունակում են իրենց հոր երաժշտական ուղին։
Տղաներից Տիգրանն ընտանիքով Ամերիկայում է բնակվում, իսկ Արտաշը՝ Հայաստանում։ Երկու եղբայրներն էլ բավականին մեծ ու գեղեցիկ ընտանիք ունեն։
Արտաշ Ասատրյանը վերջերս իր ինստագրամյան հարթակում հրապարակել է ընտանեկան ջերմ ու գեղեցիկ լուսանկարներ։ Լուսանկարներում երգիչը կնոջ ու երեխաների հետ է։
Ինչպես հասկանալի է դառնում հրապարակված կարդերից՝ Արտաշ Ասատրյանի զավակներից երկուսը ստանում են երաժշտական կրթություն․ նրանք ջութակ են նվագում։ Նրանք նաև պարի են հաճախում։
Արտաշ Ասատրյանն առիթի դեպքում պատմում է իր բալիկների մասին։ Գրիշայի մասին թերևս շատերն են հասցրել իմանալ, լսել նրա գեղեցիկ կատարումները։
Գրիշայի նման լավ լսողություն և երաժշտական ընկալում ունի նաև նրա քույրը՝ Մարին։