Սիրուշո ջան, Դուք Լևոն Քոչարյանի հետ 14 տարեկանից անցաք այդ դժվարությունների միջով… Ձեզ չեն ասել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը…Նարեկ Սարգսյանի գրառումը

Նարեկ Սարգսյանը գրում է.

Սիրուշո ջան, Դուք Լևոն Քոչարյանի հետ 14 տարեկանից անցաք այդ դժվարությունների միջով… Ձեզ չեն ասել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը…Նարեկ Սարգսյանի գրառումը

Սիրուշո ջան, դուք Ռոբերտ Քոչարյանի տղայի՝ Լևոն Քոչարյանի հետ ամուսնացել եք սիրելով ու ո՛չ փողի համար: Դուք բնատուր տաղանդ ունեք, քանի որ չէր կարող Հրաչյա Հարությունյանի սերունդը անտաղանդ լինել: Դուք արժանիորեն

լավ հոնորարներ եք ստացել և չեք ամուսնացել փողի համար: Վստահ եմ, որ դուք սիրո ալիքի տակ ինքներդ ձեզ հարց չեք տվել, թե ինչպես է Լևոն Քոչարյանը դարձել դոլարային մուլտիմիլիոնատեր՝ ո՞ր տաղանդի համար: Չէ, բնականաբար փողը եկել է բիզնեսից: Բա էդ բիզնեսը որտե՞ղ է եկել:

Սիրուշո ջան, Դուք Լևոն Քոչարյանի հետ 14 տարեկանից անցաք այդ դժվարությունների միջով… Ձեզ չեն ասել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը…Նարեկ Սարգսյանի գրառումը

Արվեստը անշուշտ խլում է ողջ ուշադրությունը և էդպիսի բաների մասին մտածելու ժամանակ չես ունենում, որ մի հատ էլ կապ տեսնես Լևոն Քոչարյանի մեծահարուստ լինելու և Ռոբերտ Քոչարյանի նախագահության միջև: Նաև տասնչորս տարեկանից Լևոն Քոչարյանի հետ «Դժվարությունների միջով եք» անցել՝ պատկերացնում եմ ինչ սար սափելի դժվարություններ էին դրանք՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք:

Ափսոս Բյուզանդի փողոցի բնակիչները չեն իմացել՝ ձեզ մի բանով օգնեին: Իրենց վիճակը շատ լավ էր, քանի որ Քոչարյանը իրենց ընդամենը մի թեթև տնից դուրս էր շպր տել, թե չէ ուրիշ լավ էին, դժվարություն չունեին: Այ դժվարությունը ձեր մոտ էր և դուք Լևոն Քոչարյանի հետ 14 տարեկանից անցաք այդ դժվարությունների միջով:

Ձեզ չեն ասել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը զուգարանում մարդ սպա նել, դուք էլ զբաղվածության պատճառով չեք հետաքրքրվել, մտածել եք բամբասանք է, եթե իմանայիք, անշուշտ կնեղվեիք: Օրիենակ եթե ձեր հանճարեղ հորը սպա նած լինեին զուգարանում, աշխարհը փուլ կգար ձեր գլխին: Բայց Պողոս Պողոսյանն էլ հարազատներ

Սիրուշո ջան, Դուք Լևոն Քոչարյանի հետ 14 տարեկանից անցաք այդ դժվարությունների միջով… Ձեզ չեն ասել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը…Նարեկ Սարգսյանի գրառումը

ուներ: Իսկ եթե տեսնեիք, որ ձեր հարազատին սպ անողը նույնիսկ պատասխանատվության չի ենթարկվում, ձեր սիրտը կմղկ տար անարադարության զգացողությունից: Բայց փոխարենը ուրիշների սիրտն էր մղ կտում անարդարությունից զգացողությունից: Ու հիմա դուք Ռոբերտ Քոչարյանին հարգում եք, իր հետ հաց եք ուտում ու միգուցե ասում-խոսում ծիծաղում եք իրար հետ:

Բայց Պողոս Պողոսյանի հարազատները իր հետ հաց չեն ուտում, որովհետև Քոչարյանի թիկնապահը Քոչարյանից քսան մետրի հեռավորության վրա զուգարանում ծե ծելով սպա նել էր Պողոս Պողոսյանին: Ու, պատկերացնում ե՞ք, էդպես էլ պատասխանատվություն չկրեց: Ախր գոնե պատասխանատվություն կրեր: Գոնե Բա նտ նստեր: Բայց Քոչարյանի ժամանակ բան տերը զբաղված էին նե նգ մարդկանցով, որոնք հանդգնել էին Ազատության Հրապարակում ցույց անել:

Սիրուշո ջան, Դուք Լևոն Քոչարյանի հետ 14 տարեկանից անցաք այդ դժվարությունների միջով… Ձեզ չեն ասել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը…Նարեկ Սարգսյանի գրառումը

Ձեզնից նաև նե նգաբար թաքցրել այն, թե ինչպես Քոչարյանը վիժե ցրեց 1999-ի հոկտեմբերի 27-ի դա տավարությունը՝ այսինքն խանգարեց, այնպես է արեց, որ չբացահայտվի: Հնարավոր է, որ մտածեք, թե սա բամբասանք է և լկ տի սուտ: Այդպես նույնիսկ հավանական է, որովհետև այդ մասին խոսողների հեռուստաընկերությունը Քոչարյանը փակեց, իսկ բազմաթիվ վկաներ դրանից հետո մեկը մյուսի հետևից մա հացան՝ տարբեր կերպ, բայց բոլորն էլ «Պատահաբար»: Այս ամենը եթե իմանայիք միգուցե զուգադիպություններ կնկատեիք: Բայց չգիտեիք:

Սիրուշո ջան, Դուք Լևոն Քոչարյանի հետ 14 տարեկանից անցաք այդ դժվարությունների միջով… Ձեզ չեն ասել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը…Նարեկ Սարգսյանի գրառումը

Հիմա էլ մղկ տում եք Արցախի համար: Անշուշտ նաև չգիտեք, թե ինչպես Քոչարյանը իր մտերիմ ընկերների հետ 1997 թվականին խափանեց Արցախի հարցի հիանալի լուծումը: Ու հերիք չի խափանեց, դեռ տասը տարի շարունակ էլ ինքը՝ լինելով երկրի ղեկավար, չլուծեց այդ հարցը: Ամեն տարի սահմանին տասնյակ տղաներ էին զո հվում: Եթե լուծեր հարցը՝ չէին զո հվի: Բայց այդպես էլ չլուծեց — ու զո հվում էին: Վստահ եմ որ այս ամենը դուք չգիտեք: Բայց մի ներքին զգացողություն ինձ հուշում է, որ ոչ մի դեպքում չեք էլ ուզում իմանալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: