Դեռևս տասնյակ տարիներ առաջ իր դերակատարումներով հայտնի դարձած այս արտիստուհուն հընթացս ճանաչեցին աշխարհով մեկ նրա կերպավորած խարիզմատիկ դերերով։ Հետո նա հայտնի դարձավ նաև որպես երգչուհի։
Լուսանկարում պատկերված է հայտնի արտիստուհի Նատալիա Օրեյրոն մանկության տարիներին։ Նատալիան ծնունդով Ուրուգվայից է։ Երբ Նատալիան առաջին անգամ հանդես եկավ հեռուստասերիալներում, միանգամից գրավեց հեռուստադիտողի ու ռեժիսորների ուշադրությունը։
Դեռ քսանամյա տարիքում նա արդեն անցել էր բավականին լուրջ ու հարուստ մասնագիտական ճանապարհ՝ հետևում թողնելով մի շարք հայտնի դերակատարումներ՝ ռեյտինգային դարձած հեռուստասերիալներում։
Արդեն քսան տարի է, ինչ սիրված ու հայտնի արտիստուհին ամուսնացած է ռոք երաժիշտ Ռիկարդո Մոլոյի հետ: Նրանք մի տղա ունեն, որը տասնմեկ տարեկան է, որին Մերլին-Աթաուլպա են անվանել: Այժմ Նատալիային դժվար է հանդիպե ֆիլմերում։
Նա առավելաբար տրվել է երաժշտությանը։ Արտիստուհին արդեն հատել է քառասունի սահմանը, սակայն շարունակում է իր հմայքով փայլել էկրաններից։