Նանան նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել․ «Քո տոնն է»

Նանան վերջին շրջանում ակտիվության քայլեր է անում։ Նա ամիսներ առաջ մի նոր գործ էր ներկայացրել, իսկ երեկ մեկ այլ նոր գործ է ներկայացրել։ Երգը վերնագրված է «Քո տոնն է»։ Երգը բավականին ակտիվ և ուրախ տրամադրություններ փոխանցող գործ է։

Նանան նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել․ «Քո տոնն է»

Այն հարմար է տոնական օրերին երգելու համար։ Ներկայացնում է անձի համար կարևոր, տոնական օրվա կարևորությունն ու իմաստը։

Նանան նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել․ «Քո տոնն է»

Այն ավելի շատ կոմերցիոն բնույթի երգ է։ Երգը ներկայացված է գունագեղ, ամառային տեսարաններով հագեցած կադրերով։ Տեսահոլովակն իր բնույթով հիշեցնում է Նանայի նախորդ երգի տեսահոլովակը։ Դարձյալ ջուր, նավեր, շամպայն և ուրախացող մարդիկ։

Նանայի նոր երգի երաժշտությունն ու խոսքերը հեղինակել է անձամբ երգչուհին՝ Նանան։ Երգի տեսահոլովակի վրա աշխատել են երկու ռեժիսորներ՝ Արմեն Խլղաթյանը և Նարեկ Խաչատրյանը։

Նանան նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել․ «Քո տոնն է»

Նանայի ներկայացրած նոր երգը, որը մատուցվում է գունագեղ ու աշխույժ տեսահոլովակի զուգակցությամբ, կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: