Սոնա Խաչատրյանի ու Վարազդատ Սանեյանի ուժեղ սիրո պատմության մասին իմացան շատերը։ Նրանց պատմությունը տարածվեց նաև աշխարհով մեկ, քանի որ այն սովորական պատմություններից չէր։
Վարազդատը պատմում է, որ մայրը նախապես գնել էր ոսկե մատանի, սեպտեմբերի վերջին նրանք պատրաստվում էին գնալ Սոնայենց տուն, բայց սեպտեմբերի քսանյոթի պшտերազմը Վարազդատին հենց առաջին օրը ճակատ է տանում։
Օրեր անց Վարազդատին միանում է Կոսովոյից վերադարձած խաղաղապահ եղբայրը։ Նրանք մшրտի դաշտում միասին են լինում։ Թեժ մшրտերից մեկի ժամանակ հակառակորդի նետած կшսետայինից վիրшվորվում է Վարազդատի եղբայրը։
Մինչ Վարազդատն ընկերոջ հետ եղբորը մոտեցնում է շտապ օգնության մեքենային, ընկնում է մեկ այլ կшսետային, որն էլ տանում է Վարազդատի թևերը։ Շտապ օգնության մեքենայի միջից գերբնական ուժ ստացած ցած է նետվում Վարազդատի եղբայրը։
Եղբայրներին մեծ դժվարությամբ հաջողվում է հանել մшրտի դաշտից։ Նրանք հիմա վերականգնողական բուժման ընթացք են անցնում՝ պատրաստ նոր մարտահրավերների։