Լիդուշիկը շատերի կողմից շարունակվում է ընկալվել որպես նախկին փոքրիկ, քաղցր ձայնով աղջնակը, մինչդեռ նա բավականին մեծացել և ավելի հասուն երգեր է ներկայացնում։ Չնայած ինքը՝ երգչուհին ևս խոստովանում է, որ շարունակում է մնալ նույնը և իրեն զգալ նույն Լիդուշիկը։
Երգչուհին ներկայումս ավելի լուրջ երաժշտական կրթություն է ստանում, իսկ զուգահեռ նաև զբաղվում է նոր երգերի ձայնագրություններով ու ներկայացումով։
Նա իր երգարվեստի և առհասարակ բոլոր երիտասարդ սիրահարներին հասցեագրված նոր երգ է ներկայացրել, որը վերնագրված է «Լիքը սեր»։ Երգը լի է սիրով ու սիրային խոստովանություններով։
Լիդուշիկի նոր երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Արտեմ Վալտերը։ Արտյոմ Հարությունյանն էլ ստացել է անչափ ակտիվ ու գույներով առատ տեսահոլովակ, որտեղ Լիդուշիկը հանդես է գալիս տարբեր կերպարներով։
Լիդուշիկի ներկայացրած նոր ու գունառատ գործը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։