Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է իր և թոռան երկխոսությամբ․
…- Նան, պապաս երբ է պատերազմից հետ գալու…. -Չգիտեմ, բալես:
— Բա, ես շատ եմ կարոտել իրեն…. — Ես էլ եմ կարոտել, բալ:
— Նան, կարող եմ պապայիս նկարը գրկեմ ու քնեմ: — Հա, իհարկե, կարող ես:
-Բայց էս նկարի վրա ապակի կա, ինձ առանց ապակի փոքր նկար կտա՞ս: — Անպայման, վաղը կբերեմ, կգրկես….
— Նան, ուզում եմ, որ նկարի վրա ոչ ես լինեմ, ոչ մաման, ոչ Արինան, ոչ էլ դու…..մենակ պապաս լինի ու զինվորական շորերով:
— Հա, կբերեմ….. — Նան, համ էլ շատ փոքր նկար կբերես, որ ծոցումս պինդ գրկեմ ու քնեմ…..
-……………………………………………..
Մեն, օգնիր, որ չխելագարվեմ……. իմ երազին չես գալիս, գոնե որդուդ երազին արի, թող կարոտն առնի, Մեեեեն………
իմ անխիղճ Մեն…….