Ի՞նչ վնասներ է հասցրել երեկվա երկրաշարժը Չամբարակին հարակից Վահան գյուղում

Երեկ երեկոյան հայկական ու ադրբեջանական տարածքում արձանագրված երկրաշարժյան ցնցումները բավականին ուժեղ են եղել հատկապես միջսահմանային գոտում։

Ի՞նչ վնասներ է հասցրել երեկվա երկրաշարժը Չամբարակին հարակից Վահան գյուղում

Սահմանակից համայնքներից Վահանում երկրաշարժը ոչ միայն վախեցրել է բնակիչներին, այլ նաև մեծ ճաքեր է առաջացրել շատերի տների պատերին։ Երբ ցնցումները սկսվել են, համայքում հոսանքն անջատվել է։ Բնակիչներն առաջին դղրդոցը 19։30-ի սահմանում են լսել։

Ի՞նչ վնասներ է հասցրել երեկվա երկրաշարժը Չամբարակին հարակից Վահան գյուղում

Բնակիչները դուրս են եկել երեխաների հետ։ Միառժամանակ սպասելով, նրանք փորձել են ներս գնալ, սակայն ցնցումները կրկնվել են և մարդիկ վախեցել նե ներս մտնել։ Նրանք երկար սպասել են դրսում՝ չնայած եղանակային ցուրտ պայմաններին։

Ի՞նչ վնասներ է հասցրել երեկվա երկրաշարժը Չամբարակին հարակից Վահան գյուղում

Բնակիչները ներս են գնացել, երբ վերականգնվել է հոսանքի մատակարարումը։ Դա տևել է շուրջ երկու ժամ։ Գեղարքունիքի մարզպետը նախնական հայտարարություն է տարածել՝ կոչ անելով մարդկանց խուճապահար չլինել, մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չի եղել։

Ի՞նչ վնասներ է հասցրել երեկվա երկրաշարժը Չամբարակին հարակից Վահան գյուղում

Այս պահին դեռևս վնասների գնահատումը գտնվում է շարունակական փուլում։ Տվյալ հատվածում ցնցումների ուժգնությունը գնահատվում է մինչև յոթ բալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: