Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը ցույց են տվել, թե ինչպես է մեծացել իրենց փոքրիկը

Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան աստղային զույգը իրենց սոցցհարթակների միջոցով հաճախ ներկայացնում են իրենց փոքրիկի՝ Ռոբերտի լուսանկարները։

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը ցույց են տվել, թե ինչպես է մեծացել իրենց փոքրիկը

Փոքրիկը մեծանում է  հանրության աչքի առաջ։ Արփիի  և Միհրանի հետևորդները անչափ ուրախանում են փոքրիկի լուսանկարներով և հանդես գալիս գեղեցիկ մեկնաբանություններով։ Զույգն ամեն ամիս նշում է որդու մեկ ամսով մեծանալու առիթը։ Ռոբերտի ծննդյան օրը հուլիսի չորսն է։

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը ցույց են տվել, թե ինչպես է մեծացել իրենց փոքրիկը

Հուլիսին հաջորդող բոլոր ամիսներին երջանիկ ծնողները հանրայնացնում են իրենց որդու լուսանկարները։  Այս ամիս նույնպես բացառություն չեն արել և հանրությանն են ներկայցրել որդու նոր լուսանկարը։

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը ցույց են տվել, թե ինչպես է մեծացել իրենց փոքրիկը

Վերջին շրջանում Արփին և Միհրանը նոր աշխատանքային գործունեություն են ծավալում․ նրանք երեխաների համար երաժշտական դպրոց են բացել և զբաղվում են երաժշտական մանկավարժական գործունեությամբ։ Նրանք սոցցհարթակում յուրաքանչյուր օր հրապարակում են իրենց աշխատանքային առօրյան։

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը ցույց են տվել, թե ինչպես է մեծացել իրենց փոքրիկը

Տեսանյութերից նկատվում է, թե ինչ ջանասիրությամբ են ներգրավված աշխատանքային գործունեության նոր ոլորտում։ Ծնողները հաճախ փոքրիկին  իրենց հետ տանում են աշխատանքի։

Понравилась статья? Поделиться с друзьями: