«Համեստ Ժայռը.» Արծրուն Հովհաննիսյանի հուզիչ պատմությունը անմահացած հերոսի մասին

Ադրբեջանա-թուրքական հшրձшկումը հետ մղելու ժամանակ անմահացել է մեր հերոս հրամանատարներից Վահագն Ասատրյանը: Այսօր Ն. Փաշինյանը հանրայնացրել է տեղեկություն այն մասին, որ Վ. Ասատրյանին ազգային հերոսի կոչում է շնորհվել իր անմնացորդ հերոսության համար:

«Համեստ Ժայռը.»  Արծրուն Հովհաննիսյանի հուզիչ պատմությունը անմահացած հերոսի մասին

Հերոսի մասին հուզիչ հրապարակում է արել Արծրուն Հովհաննիսյանը: Նա պատմել է, որ Վ. Ասատրյանի հետ ծանոթացել է դեռևս քսաներեք տարի առաջ: Այդ ժամանակ նա ուսանել է Վ. Սարգսյանի անվան ուսումնարանում:

«Համեստ Ժայռը.»  Արծրուն Հովհաննիսյանի հուզիչ պատմությունը անմահացած հերոսի մասին

Վ. Ասատրյանը եղել է դասակի նորանշանակ հրամանատար: Ա. Հովհաննիսյանը հիշում է, թե ինչ խստապահանջ է եղել Վ. Ասատրյանն իրենց հանդեպ, սակայն միևնույն ժամանակ խիստ ուշադիր ու հոգատար:

«Հետո շատ առիթներ եղան, որ մեր հրամանատարի հետ ընկերություն անենք։ Ինքը շատ տեղերում հրամանատար եղավ, բայց իր սիրտը մնում էր մի տեղում, որտեղ էլ փայլեց որպես հրամանատար։

«Համեստ Ժայռը.»  Արծրուն Հովհաննիսյանի հուզիչ պատմությունը անմահացած հերոսի մասին

 

Ենթակաները ամեն ինչում հենվում էին իր վրա որպես հայր։ Համեստագույն նվիրյալ ու խելացի զինվորական։ Փառք քեզ եղբայր»,- գրել է Ա. Հովհաննիսյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: