Ռուսաստանում տեղի է ունեցել գեղասահքի մանկական առաջնության հերթական մրցությունը, որին իր առանձնահատուկ մասնակցությունն է բերել նաև հայազգի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը։ Ադելյան իր ելույթով հիացմունք ու էսթետիկական մեծ հաճույք է պատճառել ժյուրիի անդամներին և հանդիսատեսին՝ գրավելով երկրորդ պատվավոր հորիզոնականը։
Հատկանշական է, որ Ադելյանը հանդես է եկել հայտնի երաժիշտ Արա Գևորգյանի հեղինակած «Իմ Արցախ» երաժշտության հնչյունների ներքո։ Գեղասահքի մեկնաբանը, ներկայացնելով Ադելյային, ներկայացրել է նաև նրա ընտրած երաժշտությունը։
Հետո փոքրիկ գեղասահորդուհին հանդես է եկել խոսքով։ Իր խոսքում նա նշել է, որ ինքը հայրական կողմից հայ է և իր կատարումը նվիրում է վերջերս պատերազմում պարտված Հայաստանին ու Արցախին, պատերազմի պատճառով վիրավորում ստացած կամ զոհված բոլոր հայերին։
Նա նշել է, որ իր համար կարևոր է, որ կարող է այդ ծրագրի շրջանակներում սատարել ու գետապնդել այն ազգին, որի արյունը հոսում է իր երակներում։ Նա խոստովանել է, որ չնայած ինքն անձամբ Արցախում չի եղել, բայց շատ է ուզում, որ Արցախը վերադարձնենք հայերին։
Ադելյա Պետրոսյանի չքնաղ կատարումը կարող եք դիտել ստորև։