Մանկության լուսանկարները յուրաքանչյուր անհատի գանձերն են, մանկությունից պոկված պատառիկներ, որոնք բերվել է ամենաերջանիկ ժամանակահատվածից՝ մանկությունից։ Դրանք վառ հիշողություններ են, ապրումներ, դեմքերի ու դեպքերի վերհիշում և վերապրում։
Հաճախ հենց այդ լուսակարներում են անմшհանում այնպիսի մարդիկ, որոնց հետ հանդիպումը, ցшվոք սրտի, կայանում է միայն լուսանկարը դիտելիս։ Այդ կախարդական լուսանկարները կարծես կարողանում են փոխանցել այդ օրվա ձայները, հոտը, դեմքերը։
Ներկայացված լուսանկարում հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանն է։ Գայանեն ծնվել է 1976 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 35 միջնակարգ դպրոցում, այնուհետև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Կրթահամալիրն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա՝ արվեստի թեորիայի և պատմության բաժին։
Իր հանրային գործունեությունը սկսում է «Այո» երիտասարդական շաբաթաթերթի լրագրողի աշխատանքից։ Գայանեն «Մեր հայրենիքի մշակույթը» հաղորդաշարի հեղինակը, սցենարիստը և ռեժիսորն է: Այս հաղորդաշարը մեծ հռչակ ունի նաև արտասահմանում։
Այն արժանացել է «Լավագույն մանկական հաղորդում» մրցանակին։ 2008 թվականից հանդիսանում է «Մշակույթի պահպանման լիգա»-ի նախագահը: