Թորգոմ Վարդանյանը ծնվել է 1992թ. ապրիլի 4-ին։ Նա Երևանից է։ Արցախյան երկրորդ պшտերազմի մեկնարկի լուրն իմանալուց հետո Թորգոմն այն խիզախ ու համարձակ երիտասարդներից էր, որ որոշեց անմիջապես միանալ հայրենիքի պաշտպանների շարքերին։
Նա զինակոչի ժամանակ չէր ծառայել որոշ խնդիրների պատճառով։ Ապրիլյան պшտերազմին կամավոր գնալ ցանկացող Թորգոմին մերժել էին ու թույլ չէին տվել մեկնի ճակատ հենց չծառայելու պատճառով։
Արցախյան երկրորդ պшտերազմի ժամանակ նրան նույնպես մերժեցին՝ չտալով ճակատ մեկնելու թույլտվություն։
Սակայն այս անգամ Թորգոմին ի վերջո հաջողվում է համոզել ու միանալ աշխարհազորայիններին։ Թորգոմի հիմնական նպատակներից մեկն էլ մարտի դաշտում գտնվող կրտսեր եղբոր՝ Գոռի կողքին լինելը։
Թորգոմը կարողանում է շուրջ մեկամսյա համառ ու հերոսական պայքար մղել հակառակորդի դեմ։ Նա մարտերին մասնակցում էր Հադրություն։ Մեկ ամիս առյուծաբար մարտնչած Թորգոմն ի վերջո անմահանում է հակառակորդի հարվախից։
Թորգոմն ընկնում է հոկտեմբերի քսանիննի թեժ մարտերի ժամանակ։