Իշխան Մանուկյանը մեր անմահացած հերոսներից է։ Նա ծնվել է 2002 թվականի փետրվարի տասնիննին: Նա սովորել է դպրոցում։ Դպրոցական ուսումնառությունը Ի․ Մանուկյանը շարունակել է բժշկական քոլեջում։ Ավարտելով բժշկական քոլեջը՝ Իշխանը ընդունվել է Ագրարային համալսարան, իսկ հետո զորակոչվել բանակ՝ ծառայության անցնելով Արա լեռում:
Իշխանի զինծառայությունը համընկել է պատերազմի հետ։ Պատերազմը մեկնարկելուց հետո, երբ հոկտեմբերի երկուսին զանգել է ընտանիքին, ինքնավստահ և ուրախ ձայնով հավատացրել է, որ չանհանգստանան և որ ամեն բան լավ է։
Ընտանիքի անդամները միայն հետո են Իշխանի զինակից ընկերներիպատմածներից իմացել, թե ինչերի միջով են անցել Իշխանը պատերազմի ժամանակ:
Իշխանը մեկ անգամ կարողանում է փրկվել մահից։ Նա շուրջ 33 օր ընկերների հետ պայքար է մղում՝ լինելով Հադրութում, Մարտունիում, Ստեփանակերտում։
Հոկտեմբերի քսանիննի գիշերը Իշխանը անօդաչու սարքի հարվածից ծանր վիրավորում է ստանում. 5 օր պայքարելուց հետո, ցավոք, անմահանում է: