Աղոթենք, որ մեր զինվորը վերադառնա․ Պարույրի պատմությունը

Պարույրին սպասում են ու փնտրում են հկոկտեմբերի 7ից։ Պարույրը իմանալով կռվի մասին, արագորեն շտապեց ճակատ։ Ունենալով ռեժիսորի մասնագիտություն, Պարույրը ծառայած էր և գիտեր նաև բանակը ինչ է։

Աղոթենք, որ մեր զինվորը վերադառնա․ Պարույրի պատմությունը

Նա այդ պատճառով հստակ գիտեր ուր է գնում։ Հետաքրքիր  ու կրեատիվ մտածող Պարույրը մի քիչ ուշանում է․․․ուշանում է, բայց քւյրը՝ Տաթևը վստահ է, որ գալու է։ Որևէ ցուցակում Պարույրը չկա, որևէ տեղ նշված չէ, բայց հստակ է՝ Պարույրը գալու է։

Աղոթենք, որ մեր զինվորը վերադառնա․ Պարույրի պատմությունը

Պարույրին սպասւոմ է իր արվեստը, իր բեմադրությունները, իր բանաստեղծությունները ու առհասարակ այն աշխարհը, որը կոչվում է Պարույրական։ Թեպետ անտանելի է այս սպասումն, բայց հավատի, անկասկած հավատի դեպքում, անհնարին է, որ ինքը չգա, չգա ու ծնողներին ժպիտն իր չբերի։

Աղոթենք, որ մեր զինվորը վերադառնա․ Պարույրի պատմությունը

Պարտադիր է, Պարույր, որ դու հետ դառնաս։ Պարտադիր է, որ հրաշքը լինի ու հրաշքով գա։ Աղոթում ենք Պարույրի համար բոլորս։

Понравилась статья? Поделиться с друзьями: