Սառույցը նորություն չէ, որ գրավում է ստեղծգործող անհատների երևակայությունը և նոր ու հետաքրքիր իրողությունների պատճառ ու հիմք հանդիսանում։
Սառցե տարատեսակ քանդակները միշտ էլ գրավիչ ու գեղեցիկ են իրենց բոլոր դրսևորումներով։ Հերթական սառցե նորարարությունը սառցե հյուրանոցի տեսքով է։
Հյուսիսային Ամերիկայում, մասնավորապես Կանադայում մի բացառիկ ու անկրկնելի հյուրանոց է բացվել, որը պատրաստված է սառույցից։ Հյուրանոցը բացառիկ է հատկապես այս տարածաշրջանի համար։
Այն գտնվում է Քվեյբեկի մոտակայքում գտնվող Սան Գաբրիել դը Վալկարտիյե կոչվող համայնքում։ Հյուրանոցը բացառիկ է ոչ միայն իր տեսակով, այլ նաև թեմատիկ դեկորացիաներով։ Այստեղ կարելի է հանդիպել հեքիաթային տարբեր թեմաների ձևավորումների։
Հետաքրքիր ու գեղեցիկ դեկորացիաները, ձյունից ու սառույցից կերտված քանդակները տարատեսակ ուշարժան ու ակնահաճո էֆեկտներ են ստեղծում՝ այցելուներին տեղափոխելով հեքիաթային այս կամ այն աշխարհ։
Հյուրանոցը կոչվում է Հոթել դե Գլեյս։ Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն տեղացիների, այլ նաև շատ օտարերկրացիների շրջանում։