Գոռ Հակոբյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել

Սիրված դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը նոր, ռուսալեզու երգի պրեմիերա է ներկայացրել։ Այս մասին երգիչը տեղեկացրել է ինսթագրամյան իր սոցհարթակում։ Երաժշտության հեղինակը հենց ինքն է՝ Գոռը, ռեժիսորը՝ Արման Պետրոսյանը, Պրադյուսերը ՝ Արմեն Պետրոսյան(Մենչ):

Գոռ Հակոբյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել

Երգը կոչվում է «Зацепила»։ Այն սիրո մասին է։ Տեսահոլովակում ձմեռային գեղեցիկ տեսարան է։ Օգտատերերի մեծ մասը անչափ հավանել են երգչի աշխատանքը։ Նրանք թե՛ ինսթագրամյան օգտահաշվում, թե՛ Գոռի յութուբյան ալիքում հանդես են եկել բազմաթիվ դրական մեկնաբանություններով։

Գոռ Հակոբյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել

Տեսահոլովակն արդեն բավականին հավանումների է արժանացել։ Ավելի վաղ Գոռը ինսթագրամյան իր օգտահաշվում լուսանկար էր հանրայնացրել, որտեղ ինքը դերասան Արտյոմ Կարապետյանի հետ է։

Լուսանկարին Գոռը գրառում է կցել, որտեղ դիմում է իր հետևորդներին՝ հարցնելով․ «Սպասո՞ւմ եք նոր դուետի Տյոմի հետ «։ Մեկնաբանություններում նրա հետևորդները նշել են, որ անհամբերությամբ կսպասեն նրանց միասնական աշխատանքին։

Գոռ Հակոբյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել

Գոռը նաև հանրայնացրել էր իր փոքրիկի լուսանկարը և կցել հումորային գրառում․ «Նոր տարուց հետո լցվել եմ «։Ստորև կարող եք դիտել երչի նոր տեսահոլովակը․

Понравилась статья? Поделиться с друзьями: