Ինչպես օրեր առաջ հայտնի դարձավ, Վարդուհի Վարդանյանի միակ ու սիրելի տղան՝ Ռուբեն Ավոյանը, վերջերս շատ կարևոր քայլ է արել․ ընտանիք է կազմել սիրելիի՝ Մերիի հետ, ում հետ մի որոշ ժամանակ նշանադրված էր։
Ռուբեն Ավոյանի այս կարևոր քայլը իսկական տոն ու իրադարձություն է դարձել կյանքից վաղ հեռացած երգչուհու հավատարիմ ընկերների համար, ովքեր հաճախ են կարոտով հիշում իրենց կենսախինդ ու կենսուրախ ընկերուհուն։
Նրանք արել են ամեն ինչ, որ Ռուբենի ու Մերիի համար այդ շատ կարևոր օրն անմոռանալի դառնա։ Հարսանեկան արարողության մասին գրվեցին հոդվածներ, արվեցին տարատեսակ հրապարակումներ։
Հետհարսանեկան շրջանը՝ Մեղրամիսը, նորապսակ զույգն անց է կացնում տաք Դուբայում։ Եղանակային ջերմ պայմաններում զույգը վայելում է հետհարսանեկան քաղցր շրջանը։
Ռուբենը և Մերին հանգստյան սիրառատ ու ջերմ լուսանկարներ են պարբերաբար հանրայնացնում իրենց սոցհարթակներում կամ սոցհարթակային պատմություններում։ Զույգն հատկապես ակտիվ է Ինստագրամյան հարթակում։