Անցյալ շաբաթ տեղի ունեցած կառավարական նիստերից մեկի ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ փետրվարի մեկից մեկնարկելու է Հայաստանի քաղաքացիների մուտքի թույլտվությունը Ռուսաստան։
Երեկվանից արդեն որոշակի դժգոհություններ կան ավիաչվերթների աշխատանքների համակարգման հետ կապված, սակայն պատասխանատու մարմինները խոստանում են առկա դժգոհությունները հարթել հօգուտ քաղաքացու։
Բացի այդ, հընթացս գնալով ավելի են թանկանում դեպի Ռուսաստան ավիատոմսերի գները։ Ավիաընկերությունները թանկացումները բացատրում են նախ տոմսերի՝ ներկայումս առկա մեծ պահանջարկով։
Հետո նրանք տոմսերի թանկ լինելը բացատրում են այն փաստով, որ բոլոր էժան տոմսերն արդեն իսկ սպառվել են, և մնացել են միայն թանկ տեղերի տոմսերը։
Այս ամենով հանդերձ, եթե նախորդ տարիներին դեպի Ռուսասատան ավիատոմսերն արժեցել են միջինում ութսունութ հազար դրամ, ապա հիմա դրանք հիմա բավականին գնավելացում են ունեցել՝ հասնելով 120 հազար դրամի։
Մի քանի ավիաընկերություններ հայտնում են, որ իրենց մոտ մնացել են միայն այնպիսի թանկ տոմսեր, որոնց գինը տատանվում է 287-ից մինչև 410 հազար դրամի սահմանում։
Հայտնի է նաև, որ մեկնողների մեծամասնությունը երիտասարդներ են, ովքեր գնում են արտագնա աշխատանքի։ Ընտանիքներով մեկնումների թիվը չնչին է։