Ռոզի Կուրդյանը ծնունդով Գանձակից է: Նա ծնվել է 1980 հունիսի տասնյոթին: 1988-ական թվականներին շատերի հետ հայրենիք է վերադարձել նաև Ռոզին՝ բնակություն հաստատելով Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում:
Տեղի դպրոցում սովորելուց հետո Ռոզին սովորել է բուժական գործ, որից հետո վերապատրաստման է անցել ռшզմական բժշկական ուսումնարանում: Նա շուրջ յոթ տարի բարեգործական ծրագրով աշխատել է հաշմանդամության ունեցող երեխաների հետ՝ որպես ֆիզիոթերապևտ։
2013 թվականից ծառայության է անցել Վարդենիսի Սոթքի զորմասում՝ որպես գումարտակի Բուժկետի պետ՝ արժանանալով զորամասի անձնակազմի հարգանքին, իսկ ինքը զինվորների հետ վերաբերվել է մայրական հոգատարությամբ։
Հետո Ռոզին որոշել է տեղափոխվել Քարվաճառ, որտեղ էլ «Սև Հովազ» ջոկատում է բուժծառայություն իրականացնում: Սեպտեմբերի քսանյոթին Ռոզին իր մի քանի ընկերների հետ hրետшկnծության է ենթարկվում՝ հայտնվելով փլուզման արդյունքում առաջացած փլшտակների տակ:
Ռոզան ու ընկերները երեք ժամ պայքարում են փլшտակների տակ, հետո նրանց տեղափոխում են Վարդենիս, ապա Երևան: Բուժումն ավարտելուց հետո Ռոզին իրեն բնորոշ նվիրվածությամբ դարձյալ ծառայության վերադառնալու ցանկություն է հայտնել, քանի որ կյանքը չի պատկերացնում առանց համազգեստի ու ծառայության: