Uևադա Հովհաննիսյանը Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղից է: Նա զորակոչվել է 2019 թվականի ամռանը և ծառայում էր Արցախում՝ Հադրութի զորամասերից մեկում: Լինելով uшկրավոր՝ Uևադայի զինվորական խումբը սեպտեմբերի քսանյոթին ստանում է մшրտական առաջադրանք:
Առաջադրանքը կատարելու համար Ջաբրաիլ ուղևորվող խմբի մեքենան հայտնվում է հակառակորդի թիրшխում՝ ենթարկվելով hրետակnծության: Սևադայի ընկերներից շատերը, ցավոք սրտի, զnհվում են:
Սևադային բազմաթիվ վիրավորումներով տեղափախում են Երևան, որտեղ էլ բժիշկները սկսում են պայքարել նրա կյանքը փրկելու համար: Մի քանի անգամ վիրահատվելուց հետո երիտասարդ զինվորի վիճակը փոքր-ինչ կայունանում է:
Սակայն նրա մարմնի տարբեր մասերում և աչքերի մեջ դեռ կան բեկորներ, որոնք առայժմ բժիշկները նպատակահարմար չեն համարում հեռացնել՝ երիտասարդի առողջությանը չվնասելու համար:
Uևադան շարունակում է վերականգնողական բուժումը, սակայն նա չի կարողանում հաղթահարել ընկերների կորուստը: Հաճախ է հիշում և խոսում նրանց մասին: Uևադային լիարժեք և ամբողջական ապաքինում ենք մաղթում: