Էրիկն ու Արտակը մանկության ընկերներ էին: Նրանք Լոռու մարզի արևածագ գյուղից էին: Նրանք մեծացել են միասին: Միասին է անցել տղաների մանկությունը, հետո իրար հետ դպրոց են գնացել, իրար հետ տարատեսակ աշխատանքներ արել:
Դպրոցն ավարտելուց հետո 2019 թվականի ամռանը՝ հուլիսի յոթին, տղաներն իրար հետ էլ բանակ են գնացել՝ երկուսն էլ զինծառայության անցնելով Արցախում:
Էրիկ Աբրահամյանը ծառայել է Ֆիզուլիում, իսկ Արտակ Սուքիասյանը՝ Մատաղիսում: Ֆիզուլիում Էրիկը եղել է տանկի մեխանիկ-վարորդ:
Պшտերազմի մեկնարից հետո նա Ջաբրաիլում է լինում: Էրիկը վերջին անգամ հարազատների հետ հեռախոսազրույց է ունեցել հոկտեմբերի տասներկուսին:
Նա անհանգստացած հարցրել է ընկերոջ՝ Արտակի որպիսության մասին: Արտակը Մատաղիսում հետախույզ էր:
Այն ժամանակ, երբ Էրիկը հեռախոսով հարցնում էր ընկերոջ մասին, Արտակը, ցավոք սրտի, արդեն զnհված է լինում, բայց Էրիկն այդպես էլ չի իմանում այդ մասին:
Երկու օր անց՝ հոկտեմբերի տասնչորսին, անմահանում է նաև Էրիկը: