Կարեն Ասլանյանին պատկանող Ասլանյան փրադաքշըն անչափ խորիմաստ ու մեր օրերի համար խիստ արդիական երգ է պատրաստել՝ ներկայացնելով երգասեր հանրության ուշադրությանը: Երգը վերնագրված է «Չար աշխարհ»:
Երգը ներկայացնում է Սաս Շախպարյանը, ով նաև նոր երգի խոսքերի հեղինակն է: Երգի երաժշտությունը հեղինակել է Արսեն Մանուկյանը: Երգի ստեղծման համար որպես պրոդյուսեր է հանդես եկել Կարեն Ասլանյանը:
Երգը ներկայացվում է բովանդակորեն երգի հետ կապված թեմատիկ տեսահոլովակի զուգակցությամբ: Տեսահոլովակի ռեժիսորը Հարութ Գևորգյանն է: Երգի թեման խոհափիլիսոփայական է: Այն, ըստ էության, մտորումների շարք է աշխարհի անարդար իրողությունների մասին:
Երգում նշվում են այն բոլոր վատ ու արատավոր իրողությունները, որոնք առկա են մեր շրջապատում, հասարակության մեջ և խարխլում են մարդակյին առողջ ու մաքուր հարաբերությունների հիմքերը: Երգում նաև ցավ է արտահայտվում այս առիթով:
Սաս Շախպարյանի ներկայացրած նոր երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ: