Այսօր Դավիթ Ամալյանի ծննդյան օրն է։ Դ․ Ամալյանը ծնվել է 1974ին։ Ավարտել է թիվ 100 դպրոցն։ Զուգահեռ Ա․ Գաբրիելյանի երաժշտական դպրոցում է սովորել։ 1993ից սովորել է կոնսերվատորիայում։ Իր մանակցումն է ունեցել Արցախյանին։ 2004թվականից սկսել է ներկայանալ որպես հեղինակային կատարող, ով ինքը գրում է, ինքը նվագում, ինքն էլ կատարում։
Զինվորական վերապրումների արդյունքում են ծնվել երգեր, որոնք ձուլվել են մեր բանակային կյանքին ու դարձել նրա մասնիկը։ «Պատիվ ունեմ»-ը լսելիս աչքիտ տակով գնում է մի պատմություն, որն այնքան մերն ու հուզիչ է։ Ցավոք, երգի տեքստը իդենտիֆիկացվեց Դավիթի կյանքին, քանզի այս կռիվ իր ընտանիքից խլեց որդուն։
Գտնելով անվեհեր ուժ իր մեջ, նա կարողացավ գնալ Եռաբլու ու երգել ի հիշատակ բոլոր տղերքի։
Դ․ Ամալյանն նշում է, որ այս ամենից հետո առավել կառչած պիտի լինենք կյանքին, առավել ամրեցված, հանուն մեր հրեշտակների։