Պատերազմի ժամանակ գտած սերը. ապագա բժիշկները պատրաստվում են ամուսնանալ

Սերգեյն ու Նարինեն սովորում են Երևանի բժշկական համալսարանի վեցերորդ կուրս ուսանողներ են: Նարինեի հայրը ռազմական բժիշկ է եղել և նրա պատմությունները ոգեշնչել են Նարինեին, ինչի պատճառով էլ նա ընտրել է բժշկի մասնագիտությունը:

Պատերազմի ժամանակ գտած սերը. ապագա բժիշկները պատրաստվում են ամուսնանալ

Արցախյան պատերազմի մեկնարկից հետո Սերգեյն ու Նարինեն առանձին-առանձին որոշում են կայացնում մեկնել Արցախ՝ բժիշկներին օգնելու: Հենց այնտեղ էլ միմյանց անծանոթ ուսանողները մտերմանում են:

Պատերազմի ժամանակ գտած սերը. ապագա բժիշկները պատրաստվում են ամուսնանալ

Նարինեն անկեղծանում է՝ ասելով, որ այդ ծանր օրերին Սերգեյի կողքին ինքն իրեն ներքուստ հանգիստ է զգացել: Սերգեյը պատմում է, որ նրանք նախ եղել են Ստեփանակերտում, ապա տեղափոխվել Մարտունի: Նրա տոհմը Արցախից է, բացի այդ՝ Սերգեյն իր առջև առաջնային նպատակ էր դրել փրկել հնարավորինս շատ կյանքեր:

Պատերազմի ժամանակ գտած սերը. ապագա բժիշկները պատրաստվում են ամուսնանալ

Օրերս Սերգեյն ու Նարինեն նշանադրվել են: Նրանք առաջիկայում պատրաստվում են միանալ ընտանեկան կապերով: Զույգը ցանկանում է, որ այլևս երբեք չկրկնվեն անցած ծանր օրերը և չլինի անհրաժեշտություն դաշտային հոսպիտալների:

Понравилась статья? Поделиться с друзьями: