Սիրված դերասան Վահագն Գալստյանն այսօր բոլորում է ծննդյան քառասուներեք տարին: Վահագն Գալստյանը ծնվել է Աբովյան քաղաքում: Նա ստացել է դերասանական կրթություն Թատերական ինստիտուտում:
Նա սովորել է Արմեն Էլբակյանի ղեկավարության ներքո: Հընթացս դերասանը հանդես է եկել և շարունակում է հանդես գալ տարատեսակ ներկայացումներում, ֆիլմերում և հեռուստասերիալներում:
Վահագն Գալստյանը երկու զավակներ ունի. դուստր և որդի: Նա ամուսնացած է թատերական աշխարհի հայտնի դեմքերից մեկի՝ Շուշան Ղազարյանի հետ: Շուշան Ղազարյանը ոչ միայն Թատերական ինստիտուտի շրջանավարտ է, այլ նաև դասախոսում է այնտեղ:
Նրանց ավագ դուստրը՝ Լիլին, տասնվեց տարեկան է: Նա ժառանգել է ծնողների նախասիրությունը. Լիլին ևս ունի դերասանական հակումներ: Կրտսերը Հայկն է, ով տասը տարեկան է:
Նշենք, որ դերասան Վահագն Գալստյանը մեր այն արտիստներից է, ով մասնակցություն է ունեցել արցախյան վերջին պատերազմին:
Նա օրեր շարունակ համառ պայքար է մղել մարտի դաշտում և հետ վերադարձել: