Անմահացած հերոս Սոս Էլբակյանը այսօր կբոլորեր ծննդյան քսանինը տարին: Նա ծնունդով Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից է: Դպրոցական կրթությունից հետո Սոսն իր ուսումնառությունը շարունակել է ռազմական գծով՝ ավարտելով Վ. Սարգսյանի անվան ինստիտուտը:
Սոսը զինծառայության է անցել կապիտանի կոչումով: Նա ստանձնել է հրետանու պետի տեղակալը: Նա իր զինծառայության ընթացքում բազմիցս արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի: Օրինակելի կապիտանը բոլոր ստուգատեսների ժամանակ բարձր ցուցանիշներ է գրանցել:
Սոսի կյանքը, ցավոք սրտի, ընդհատվել է անցնող տարի Տավուշում տեղի ունեցած ամառային մարտերի ժամանակ: Այժմ Սոսը հանգչում է Մարմաշենի գերեզմանատանը: Նրա հիշատակը միշտ վառ է բոլորի սրտերում:
Գյումրեցի Վարուժ Կարապետյանի հեղինակությամբ կանգնեցվել է հուշարձան, որը նվիրված է ամառային մարտերին անմահացած մեր հերոս տղաների հիշատակին:
Սոսն ու նրա ճակատագրին արժանացած մեր հայորդիներն ունեին բազում նպատակներ, որոնք իրականացնելու դեպքում մենք ավելի հզոր հայրենիք կունենայինք ավելի հզոր հայրենիք: