Օմարում անմահացած Վահե Մկրտչյանի երազանքների ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Վահե Մկրտչյանն ընդամենը տասնինը տարեկան էր: Նա ժամկետային զինծառայող էր և ծառայությունն անց էր կացնում Օմարում: Վահեն վստահելի և պարտաճանաչ զինծառայող էր, ուստի նրան հաճախ էին պատասխանատու հանձնարարություններ տալիս:

Օմարում անմահացած Վահե Մկրտչյանի երազանքների ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Վահեն ծնունդով Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր, ընտանիքի ավագ զավակը: Նա դեռ մանուկ հասակից աչքի է ընկել բացառիկ ուշիմությամբ: Դպրոց գնալով նախատեսվածից ավելի վաղ՝ Վահեն հրաշալի ընդունակություններ է դրսևորել:

Օմարում անմահացած Վահե Մկրտչյանի երազանքների ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Դպրոցական տարիներին նախ խմբակների, բանավեճի ակումբների, Քոաֆի ծրագրերում իրեն փայլուն դրսևորելով՝ Վահեն դպրոցական կրթությունից հետո ուսումը շարունակել է բուհում: Իր գիտելիքների շնորհիվ ընդունվել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:

Օմարում անմահացած Վահե Մկրտչյանի երազանքների ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին

Վահեն նաև ստեղծագործում էր: Նա գրում էր արձակ և չափածո ստեղծագործություններ, որոնց մեջ տարբեր թեմաների էր անդրադառնում: Վահեի վիպակները, ցավոք սրտի, այդպես էլ անավարտ մնացին, ինչպես անավարտ ու կիսատ մնացին տաղանդավոր երիտասարդի երազանքներն ու ծրագրերը:

Օմարում անմահացած Վահե Մկրտչյանի երազանքների ընդհատված ուղին. ճանաչենք մեր հերոսներին
Վահեն զոհվել է սեպտեմբերի քսանիննին՝ Օմարի բարձունքում:

Понравилась статья? Поделиться с друзьями: