Այսօրվա խորհրդի ու նշանակության մասին տարիներով խոսվել ու գրվել են բազմաթիվ տեքստեր: Ամեն տարի այս օրը առիթ ու պատճառ է հանդիսանում, որ ևս մեկ անգամ նոր գործերով հիշատակվի ու հարգանքի տուրք մատուցվի մեր անմահ քաջերին:
Հերթական անգամ գեղեցիկ երգով հայոց երկիրը պահողների մասին իր երգով հարգանքի տուրք է մատուցում օրվան և օրվա խորհրդին սիրված երգիչ Սևակ Ամրոյանը:
Սևակի ներկայացրած երգը կոչվում է «Հրամանատար»: Երգի երաժշտության ու խոսքերի հեղինակը Էդմոն Մակարյանն է: Երգի գործիքավորումն իրականացրել է ԴերՀովան, ով նաև հնչյունային ռեժիսորն է: Դուդուկը հնչում է Հարություն Չքոլյանի կատարմամբ:
Երգը մատուցվում է բովանդակային տեսահոլովակի ուղեկցությամբ: Երևում են տարբեր ժամանակներում մեր երկրի սահմանների համար պայքար մղած ռազմական առաջնորդների նկարները: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
Սևակ Ամրոյանի ներկայացրած նոր երգը՝ նվիրված հայոց բանակի սպայակազմին, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ: