Այսօր մեծանուն Գեղամ Գրիգորյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Գեղամը 1951ի հունվարի 29ին։ Ավարտել է ԵԿՊ-ն։ 1971ին առաջին անգամ մեծ բեմում է եղել։ Մենահամերգով 1972ին եղել է արևմտյան Բեռլինում։ Կատարել է մեներգեր ամենահանրաճանանչ օպերաներից, ի դեմս Արշակ Բ-ի, Ֆաուստի, Սարոյի և այլնի։
1978ին մասնակցել է Միլանի «Լա Սկալա» մրցույթին, որտեղ դարձել է այն չորս երգիչներից, որոնք պրակտիկա են անցել «Լա Սկալա»-ում։ Հրավիրվել է Փարիզ, որտեղ կատարել է «Օպրիչնիկ» օպերայից հատված ու մասնակցել ռադիո-համերգի։ Զուգահեռ մասնակցել է մի շարք համերգների » Լա Սկալայում»։
Երգել է այնտեղ «Բորիս Գոդունովը»։ Մասնակցել է «Տոսկա»-ի բեմադրությանը ստանձնելով գլխավոր դեր։ Խորհրդային իշխանությանը Գեղամ Գրիգորյանի երոպական համերգներին բացասական է վերաբերվում։ Գ․ Գրիգորյանը ապաստարան է խնդրում Իտալիայից։ 1980ին Նորեյկան հրավիրում է Լիտվայի օպերային թատրոնում աշխատել։
1989ին Գերգիևի հրավերով Կիևում է սկսում է աշխատել՝ Մարինինյան թատրոնում։ 1990ից սկսվում է Գեղամ Գրիգորյանի արտերկրա բեղուն կարիերան։