Ինչպես հայտնի է, այսօր ոչ միայն հարգանքի ու սգո արարողություններ տեղի ունեցան, այլ նաև բողոքի ակցիաներ ու հավաքներ: Ընդդիմադիր ուժերից շատերը այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում և ելույթներով պահանջում վարչապետի հրաժարականը:
Հաճախ այդ ելույթները խիստ կատեգորիկ բնույթ էին կրում, երբեմն նաև անթույլատրելի կոչեր հնչեցնում: Առաջարկներ եղան նաև պետական շենքեր գրավելու և այդպիսով ղեկավարության վրա ճնշում գործադրելու համար:
Այս ամենը մի ինչ-որ բահի նույնիսկ քաշքշուկների վերածվեցին: Դրանց արձագանքել է աստղաբան Լյուսյա Հակոբյանը: Նա հիշեցնում է, որ հիմա Լիալուսին է, իսկ այդ ժամանակաշրջանը խիստ վտանգավոր է նման գործողությունների համար:
Աստղաբանը մասնավորապես գրել է հետևյալը. «Ուշքի եկեք. Լիալուսին է, զսպեք ձեր կրքերը. ոչ մեկդ ձեզ ղոչղի տեղ մի դրեք. ոչինչ չեք շահի. ամենքին է վերաբերվում, հետևանքը տևական է»,- իր նախազգուշական խոսքն ավարտել է հայտնի աստղաբանը: