Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է․ մանրամասներ բանաստեղծի անձնական կյանքից

Այսօր՝ հունվարի 28-ին, նշանավոր բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է Ախալքալակի Գանձա գյուղում։ Սկզբնական կրթությունը Թիֆլիսում է ստացել, այնուհետև մեկնել է Մոսկվա, ընդունվել Լազարյան ճեմարան, սակայն որոշ ժամանակ անց հեղափոխական գործունեության համար ձերբակալվում է և նետվում Բուտիրկա բանտ։

Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է․ մանրամասներ բանաստեղծի անձնական կյանքից

 

Նրա հարուստ ստեղծագործական ժառանգության մեջ յուրահատուկ գույներով  ու թախիծով աշունն է թևածում։ Ոչ թե հայկական ջերմ, տաք ու հյուրասեր աշունը, այլ Մոսկովյան մելամաղձոտ աշունը։ Տերյանն ամուսնացել է մի քանի անգամ։

Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է․ մանրամասներ բանաստեղծի անձնական կյանքից

 

Առաջին կինը Անթառամն էր, սակայն նրանց մեջ սողոսկում է Ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ Սուսաննան։ Վերջինս հավատացնում է Տերյանին, որ հղի է։ Բանստեղծին ոչինչ չէր մնում անել, բացի ամուսնանալուց։ Սակայն Վահանի և Սուսաննայի երեխան ծնվում  է նրանց ամուսնությունից միայն հինգ տարի անց։

Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է․ մանրամասներ բանաստեղծի անձնական կյանքից

1916 թվականին մահանում է նրանց 5-ամյա որդին։ 1918-ին նրանք երկրորդ զավակն են ունենում։ Սուսաննայի մոտ թոքախտ է հայտնաբերվում, նա հեռանում  է Տերյանից։ Բանաստեղծն ամուսնանում է Անահիտ Շահիջանյանի հետ։ Բայց շուտով Տերյանը մահանում է թոքախտից՝ շուրթերին Սուսաննայի անունը։

Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է․ մանրամասներ բանաստեղծի անձնական կյանքից

Նրա մահից հետո Սուսաննան վերադառնում է, որպեսզի օգտվի Տերյանի փառքի դափնիներից։ Եվ որոշ ժամանակ անց ամուսնանում է Վահանի մտերիմ ընկերոջ՝ Ալ․ Միասնիկյանի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: