Այսօր անմահ հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. մանրամասներ բանակի տղայի ծննդյան օրվանից

Այսօր անմահացած հերոս Արմենակ Ուրֆանյանը կբոլորեր ծննդյան երեսունմեկամյակը: Հերոս Արմենակն անմահացել է Ապրիլյան պшտերազմի մшրտերի ժամանակ: Արմենակը յուրահատուկ էր իր մտածողությամբ ու վարքագծով:

Այսօր անմահ հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. մանրամասներ բանակի տղայի ծննդյան օրվանից

Օտար հողի վրա մեծանալով՝ հասուն տարիքում նա անսահման սեր ու կապվածություն է զգում հայրենիքի հանդեպ, վերադառնում է՝ զինվորական պարտքը հայրենիքի տալու, ապա որոշում է շարունակել այդ սրբագույն գործը:

Այսօր անմահ հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. մանրամասներ բանակի տղայի ծննդյան օրվանից

Նա այնքան էր նվիրվել բանակաշինությանն ու զինվորական գործին, որ նույնիսկ իր ծննդյան օրն էր ծառայեցնում այդ գաղափարն ընդգծելու համար՝ ասելով, որ ինքը բանակի զավակն է:

Այսօր անմահ հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. մանրամասներ բանակի տղայի ծննդյան օրվանից

Արմենակն ուներ սիրելի աղջիկ, ում հետ էլ նպատակադրվել էր առաջիկայում միանալ ընտանեկան կապերով, սակայն հայրենիքին տվեց թանկագինը՝ կյանքը՝ անամոք ցավ ու ափսոսանք թողնելով հարազատների և շատ-շատերի համար:

Այսօր անմահ հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. մանրամասներ բանակի տղայի ծննդյան օրվանից

Եռաբլուրում հանգչող հերոսն արժանացել է մեծագույն պարգևների: Նա մեր այն բացառիկ երիտասարդ զինվորականներից էր, որ քսանվեց տարեկանում նշանակվել է վաշտի հրամանատար առաջնային գծում:

Понравилась статья? Поделиться с друзьями: