Մի լուսանկարի անչափ հուզիչ պատմություն. ահա թե ինչու է աղավնին այցի եկել հիվանդին

Համացանցային հարթակում ուշագրավ լուսանկար է հայտնվել: Լուսանկարում տեսնում եք հիվանդանոցում բուժվող հիվանդի, ում վրա աղավնի է նստած։ Լուսանկարի հեղինակը այդ հիվանդանոցում աշխատող  բուժքույրներից մեկն է:

Մի լուսանկարի անչափ հուզիչ պատմություն. ահա թե ինչու է աղավնին այցի եկել հիվանդին

Բուժքույրը նկարի մասին գրել է, որ արդեն 23 օր է, ինչ այս մարդը բուժվում է մեր հիվանդանոցում։ Այս 23 օրերի ընթացքում նրան գեթ մեկ հարազատ կամ ընկեր չի այցելել, այն ինչ այս աղավնին երկու օրը մեկ գալիս է, պատուհանից ներս մտնում ու որոշ ժամանակով նստում է հիվանդի վրա, հետո հետ թռչում։

Այս աղավնին ոչ մի կերպ մենակ չի թողնում նրան՝ չնայած մարդկային ահռելի անտարբերության: Ավելի ուշ հիվանդանոցի անձնակազմը պարզում է բավականին հետաքրքիր պատմություն:

Մի լուսանկարի անչափ հուզիչ պատմություն. ահա թե ինչու է աղավնին այցի եկել հիվանդին

Պարզվում է՝ հիվանդը ամեն առավոտ հիվանդանոցի մոտակայքում կերակրել է տասնյակ աղավնիների ու հենց այդ աղավնիներից մեկն էլ այցելել է նրան, որ համոզվի, որ նրա մոտ ամեն բան լավ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: