Պատվոգրերի, մեդալների ու մրցանակների արժանացած հերոսն ընկավ հայրենիքի համար․ ճանաչենք մեր հերոսներին

Պшտերազմն ավարտվեց՝ թողնելով nղբերգություններ։ Պшտերшզմի դшժան հետևանքները դեռ երկար шրնաքամ կանեն մեզ։ Նայելով մեր հերոս եղբայրների լուսանկարներին, ոչ ոք չի կարող չհամաձայնել, թե որքան խորաթափանց հայացք ունեն անխտիր բոլորը։Կարծես ինչ-որ մեկին նրանք հույժ անհրաժեշտ էին։

Պատվոգրերի, մեդալների ու մրցանակների արժանացած հերոսն ընկավ հայրենիքի համար․ ճանաչենք մեր հերոսներին

Եկավ , խմբեց բոլորին ու տարավ մեղսագործ այս աշխարհից։ Նրանք տեղ չունեն մեղքի  մեջ թաթախված այս աշխարհում, նրանք անձնազnհ եղան, տվեցին մեզ իրենց ամենանվիրականը՝ կյանքը։ Տվեցին հանուն հայրենիքի, հանուն ապագայի։Դարձան պահապան հրեշտակներ, որ այժմ էլ վերևից հսկեն, քանզի այլևս չեն  վստահում ոչ ոքի։ Ճանաչենք մեր  հերոսներին անուն առ անուն։ Գորիսը ծնվել է 2001 թվականին՝ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում։

Պատվոգրերի, մեդալների ու մրցանակների արժանացած հերոսն ընկավ հայրենիքի համար․ ճանաչենք մեր հերոսներին

Զբաղվել է տարբեր մարզաձևերով՝ լող, կառատե, թիավարություն, ֆուտբոլ, բայց ամենից շատ սիրում էր թիավարությունը։ Մասնակցել է շատ մրցույթների ու միշտ զբաղեցրել է առաջատար հորիզոնականներ։ Ստացել է շատ պատվոգրեր, մեդալներ ու մրցանակներ: Ավարտել է Ցամաքաբերդի թիվ 5 միջնակարգ դպրոցը, այնուհետև Սևանի պետական քոլեջը։ Գորիսը 2019թ.-ին ուսումը կիսատ թողելով՝ զորակոչվեց բանակ։

Պատվոգրերի, մեդալների ու մրցանակների արժանացած հերոսն ընկավ հայրենիքի համար․ ճանաչենք մեր հերոսներին

Սկզբնական շրջանում ծառայում էր Էջմիածնում, 6 ամիս հետո տեղափոխվեց Արցախ՝ Ասկերան։ Հետախույզ էր։ Ծառայության ընթացքում մասնակցել է մի շարք մրցույթների՝ ստանալով լավագույն մարզիկ շքանշան։ Իր ծառայակից տղաների հետ անառիկ են պահել Աղդամի դիրքերը։ Ծառայությունից անցել էր 16 ամիս, երբ սկսվեց պшտերшզմը։ 15 օր հերոսաբար կռվել է թշնամու դեմ։

Պատվոգրերի, մեդալների ու մրցանակների արժանացած հերոսն ընկավ հայրենիքի համար․ ճանաչենք մեր հերոսներին

Թեժ մшրտերի ընթացքում իր կամքով և ստորագրությունով տեղափոխվել է Հադրութ։ Իր առջև դրված բոլոր մшրտական խնդիրները կատարել է գերազանց: Վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է հոկտեմբերի 11-ին։ Հոկտեմբերի 12-ին՝ հերթական մшրտական առաջադրանքի ժամանակ զnհվել է шնօդшչուի հшրվшծից:

Понравилась статья? Поделиться с друзьями: