Ծնվել է պшտերազմում անմահացած սերժանտ Կարեն Հովագիմյանի եղբոր որդին՝ Կարենը

Կարեն Հովագիմյանը Նոր Կեսարիա համայնքից էր: Նրա ընտանիքն այժմ բնակվում է Արմավիր քաղաքում: Կարենը մեկն էր այն լուսավոր երիտասարդներից, ում զինծառայության շրջանը համընկավ նախորդ տարվա չարաբաստիկ պшտերшզմի հետ:

Ծնվել է պшտերազմում անմահացած սերժանտ Կարեն Հովագիմյանի եղբոր որդին՝ Կարենը

Կարենը, ակամա հայտնվելով մարտական գործողությունների կիզակետում, խիզախորեն է դրսևորել իրեն՝ պայքարելով իրեն վստահված դիրքերի անառիկության համար: Երկար ժամանակ Կարենն անհետ կորած է համարվել, հետո ծնողները լուր են ստացել, որ նա թաքնված է ընկերների հետ:

Ծնվել է պшտերազմում անմահացած սերժանտ Կարեն Հովագիմյանի եղբոր որդին՝ Կարենը

Ավելի ուշ պարզ է դարձել, որ թաքնված ընկերները փրկվել կարողացել են, սակայն Կարենը արդեն մահացած է եղել, քանի որ նա թաքնվելուց առաջ վիրավորում էր ստացել: Կարենի մարմինը վերջերս է հանձնվել ծնողներին:

Ծնվել է պшտերազմում անմահացած սերժանտ Կարեն Հովագիմյանի եղբոր որդին՝ Կարենը

Նրան հունվարի 13-ին են հողին հանձնել: Այսօր ընտանիքում մխիթարող ու ամոքիչ դեպք է եղել. գրանցվել է նոր ծնունդ: Լույս աշխարհ է եկել Կարենի եղբոր զավակը՝ հրաշք տղա, ում ծնողները հերոսացած Կարենի անունն են տվել:

Понравилась статья? Поделиться с друзьями: